Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2010

Մայրանալու ճանապարհին...

Մայրանալու ճանապարհին...

Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.

- Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ, երբ լույս աշխարհ գամ:

- Քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն բան կսովորեցնի, կպատասխանի քո բոլոր հարցերին:

- Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:

- Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը... Դու նրան ՄԱՅՐԻԿ կանվանես:

 

Հղիության եվ մայրության ուղեցույց 

 

Հղիության 30-րդ շաբաթ


Քաշի ավելացման հետ մեկտեղ կնոջ շարժումները դառնում են ավելի դանդաղ: Քայլելիս կամ նստելիս չպետք է մոռանալ ճիշտ կեցվածքի մասին: Նախքան անկողնուց վեր կենալը անհրաժեշտ է թեքվել կողքի վրա: 

 

Պտուղը 30-րդ շաբաթում. 

քաշը` 1300-1400 գրամ է, 

երկարությունը` 37-38 սմ 


Երբեմն այս շրջանում կարող են լինել կծկանքներ, որոնք վնաս չեն պատճառում պտղին, քանի որ նա պաշտպանված է հարպտղային ջրերով: Պտուղը սկսում է մարզել թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը, որի ժամանակ երբեմն պտղաջրերը թափանցելով կոկորդ` զկռտոց են առաջացնում: 

 

Հղիության 31-րդ շաբաթ

 

Հղիության ուշ շրջանում մեջքի ցավերը անխուսափելի են: Ստորին վերջույթների երակների լայնացումը դառնում է ավելի հավանական: Հղիի քաշի 8-9 կգ-ով ավելանալը պայմանավորված է պտղի, ըկերքի, հարպտղաջրերի, արյան ընդհանուր, ինչպես նաև ճարպերի,  պրոտեինների և ջրի քանակի կուտակման մեծացմամբ: 

 

Պտուղը 31-րդ շաբաթում. 

քաշը` 1400-1500 գրամ է, 

երկարությունը` 38-39 սմ 

 

Եթե նորածինը ծնվել է այս շրջանում, ապա թոքային հյուսվածքի հասունության շնորհիվ նրա ապրելու շանսերը փոքր-ինչ մեծ են:

 

Մոտավորապես 500 մլ արյուն է անցնում արգանդի արյունատար  համակարգով, որը սերտ կապի մեջ է գտնվում պլացենտայի մազանոթային համակարգի հետ: Մոր արյունը երբեք չի խառնվում պտղի արյան հետ, չնայած որ նրանք բաժանված են նուրբ ընկերքային պատնեշով, որի միջոցով տեղի է ունենում նյութափոխանակությունը: Պտուղը կուլ է տալիս հարպտղային ջրեր:

  

Հղիության 32-րդ շաբաթ

 

Արգանդի հատակը շարունակում է բարձրանալ: Պտղի գլուխը հիմնականում ուղղված է դեպի ցած` կոնքամուտք, իսկ ոտքերը հպվում են մոր կողերին, որը կարող է դառնալ կրծքավանդակի շրջանում թեթևակի ցավերի պատճառ:

 

Անհրաժեշտ է շարունակել ընդունել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ:

 

Պտուղը 32-րդ շաբաթում. 

քաշը` 1500-1600 գրամ է, 

երկարությունը` 40 սմ 

 

Հղիության վերջին շրջանում պտուղը լսում է, թե ինչ է կատարվում շրջապատում, ճանաչում է մոր սրտի բաբախումները, ծանոթ է գալարակծկանքների ձայներին և պորտալարով հասնող արյան աղմուկին, որոնց մեջ հատուկ առանձնացնում է մոր ձայնը և ծնվելով` անմիջապես ճանաչում և վստահում է նրան:

 

Հղիության 33-րդ շաբաթ

 

Արյան կարմիր գնդիկների քանակը սկսում է համապատասխանել շիճուկի քանակին: Պտուղն արդեն տիրապետում է բոլոր գործողություններին, որոնք հատուկ են նորածնին: Այս շրջանում նա շատ է քնում: 

 

Պտուղը 33-րդ շաբաթում. 

քաշը` 1800 գրամ է, 

երկարությունը` 40 սմ 

 

Ընտանիքը պետք է պատրաստ լինի նորածնի համար հագուստ, անկողին, խնամքի պարագաներ ձեռք բերելուն: 

 

Հղիության 34-րդ շաբաթ

 

Այս ժամկետում կարող է արգանդի վերին մասում կծկանքանման ցավի զգացում առաջանալ, որը խիստ կարճատև է և սովորաբար արագ անհետանում է, իսկ երբ դառնում է ուժեղ և կանոնավոր, անհրաժեշտ է դիմել բժշկի: 

 

Պտուղը 34-րդ շաբաթում. 

քաշը` 1800-2000 գրամ է, 

երկարությունը` 42-43 սմ 

 

Պտղի մազերը խտացել են, աղվամազը թափվել է: 

 

Մակերիկամների չափերը նույնն են, ինչքան մեծերինը, բայց ծնվելուց հետո փոքրանում են, իսկ մինչ այդ պտուղը շարունակում է վերցնել մոր օրգանիզմի կալցիումը` իր ոսկրային հյուսվածքի կառուցման համար:

 

Հղիության 35-րդ շաբաթ

 

Հղիի որովայնը այս շաբաթում սեղմում է կրծքավանդակին, որի պատճառով շնչառությունը և սննդի ընդունումը դժվարանում են: Անհրաժեշտ է սնունդը ընդունել քիչ քանակությամբ և հաճախակի, հանգստանալ, քայլել: 

 

Պտուղը 35-րդ շաբաթում. 

քաշը` 2100-2300 գրամ է, 

երկարությունը` 43-44 սմ 

 

Պտղի եղունգներն արդեն աճել են` հասնելով մինչև մատների ծայրերը: Հնարավոր է, որ ծննդյան օրը նա ունենա երկար եղունգներ, որոնցից դեմքի վրա քերծվածքներ լինեն: Այժմ արգանդի խոռոչը նեղ է նրա համար: Շարունակվում է ճարպային բջջանքի կուտակումը, հատկապես հարուսային գոտում, ուսերը դառնում են կլորիկ և փափուկ:

 

Հղիության 36-րդ շաբաթ

 

Արգանդի հատակը գրավում է առավելագույն բարձր դիրք և գտնվում է կրծոսկրի տակ: Շնչառությունը դժվարացած է,  պտուղը երբեմն հրում  է  ոտքով`  կարծես  ուղիղ սրտի տակ: 

 

Հղիության ընթացքում արտադրվող հորմոնները կարող են նպաստել մաշկի մազակալմանը, դիմագծերի կոպտացմանը, ոտնաթաթերի մեծացմանը:

 

Պտուղը 36-րդ շաբաթում. 

քաշը` 2400-2500 գրամ է, 

երկարությունը` 45 սմ 

 

Պտղի դեմքը կլորացել է, իսկ մաշկը` հարթվել: Ծծողական մկանները լավ մարզվում են: Պտղի ձայնը բավական փափուկ է, որը քիչ կբարձրանա ծննդաբերական ուղիներով անցնելիս: 

 

Հղիության 37-րդ շաբաթ

 

Հղիության 37-38 շաբաթներից սկսած, եթե առաջին հղիությունը չէ, սովորաբար ի հայտ են գալիս ծննդաբերության նախանշանները: Պտղի գլուխն իջնում է կոնքամուտք, արգանդի հատակը, և կինը որոշ թեթևություն է զգում: Ներքին օրգանների ճնշվածությունը թուլանում է, շնչելը և ուտելը` հեշտանում, սակայն արգանդն ավելի ուժեղ է սեղմում միզապարկին, և հղին միզարձակության կարիք ավելի հաճախ է ունենում: Պտուղը շարունակում է արագ աճել և 40 շաբաթական հասակում նրա տոտիկները հպվում են մոր կրծոսկրին:

 

Պտուղը 37-րդ շաբաթում. 

քաշը` 2600-2700 գրամ է, 

երկարությունը` 46-47 սմ 

 

Պտուղը պատրաստ է ծնվելու, սակայն ճարպի կուտակումը շարունակվում է, իսկ որոշ նեյրոնների միելինային շերտը նոր է սկսում առաջանալ այն շարունակվում է նաև ծնվելուց հետո: Կրկնածինների, ինչպես նաև զույգ պտղի դեպքում ծննդաբերական ցավերը կարող են ավելի շուտ սկսվել: 

 

Հղիության 38-րդ շաբաթ

 

Մինչև իսկական ծննդաբերական կծկանքները, հղին հնարավոր է, որ ունենա կեղծ կծկանքներ, որոնք կարող են լինել նույնքան ցավոտ, ինչքան իսկականները: Դրանք վերանում են, երբ հղին սկսում է շարժվել: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 

Պտուղը 38-րդ շաբաթում. 

քաշը` 2800-3000 գրամ է, 

երկարությունը` 47-48 սմ 

 

Հղիության վերջին շաբաթների ընթացքում պտղի աղիքներում կուտակվում են կենսագործունեության արգասիքներ: Այդ սևականաչավուն նյութը կոչվում է մեկոնիում (առաջնային կղանք) և բաղկացած է արյան քայքայված, աղիքային մահացած բջիջներից, մաշկի թեփուկներից, սաղմնային աղվամազից, որոնք պտուղը կուլ է տվել պտղաջրերի հետ և այլն: Նորածինն այն դուրս կբերի ծնվելուց հետո: Մեկոնիումը կարող է անջատվել մինչև ծննդաբերությունը, եթե երեխայի մոտ կա հիպոքսիա (թթվածնաքաղց): Այդ դեպքում պտղաջրերը դառնում են կեղտոտ, կանաչավուն, և պտուղը ծնվում է կանաչավուն լորձով պատված: 

 

Հղիության 39-րդ շաբաթ

 

Հղիության վերջին շաբաթներին օրգանիզմում, հատկապես նեյրոհումորալ համակարգում կատարվում են նշանակալի փոփոխություններ: Մեծանում է էստրոգենային հորմոնների, որոշ միկրոտարրերի (C`, Mn, Co), կենսածին ակտիվ նյութերի խտությունը, որոնք նպաստում են արգանդի կծկողականության և զգացողության բարձրացմանը: Օրգանիզմը նախապատրաստվում է ծննդաբերությանը:

 

Պտուղը 39-րդ շաբաթում. 

քաշը` 3000-3200 գրամ է, 

երկարությունը` 48-49 սմ 

 

Արդեն վերացել է պտղի աղվամազի մեծ մասը, բացառությամբ որոշ մասերի: Ոտքերի եղունգները լավ աճել են: Մոր հակամարմինների մի մասը կարող է անցնել ընկերքային պատնեշով և թափանցելով երեխայի արյան մեջ` պաշտպանել նրան վարակներից:

 

Հղիության 40-րդ շաբաթ

 

Արգանդի հատակը գտնվում է այնպիսի բարձրության վրա, ինչպես մեկ ամիս առաջ էր` թրաձև ելունի և պորտի միջև. ցայլքից 30-32 սմ բարձր: Հղին իրեն ավելի թեթև է զգում, առկա են կծկանքանման թույլ ցավեր, այսինքն` օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը: 

 

Պտուղը 40-րդ շաբաթում.

 

Սովորաբար հասուն նորածնի հասակը 48-55 սմ է, միջին քաշը` 3500 գր, չնայած հնարավոր են տատանումներ: Ծննդաբերական ուղիներով անցնելիս պտղի գլխի ձևը կարող է փոխվել, որը 1-2 օրվա ընթացքում շտկվում է: Երեխայի մաշկը հաճախ լինում է կապտավուն, գորշ և նույնիսկ դեղնավուն, ծածկված առաջնային քսուքով, արյունով, աղվամազերի մնացորդներով, մեկոնիումով:

 

Հղիության 41-րդ շաբաթ

 

Եթե հղիության 40-րդ շաբաթից հետո ծննդաբերությունը 1-2 շաբաթ ուշանում է, անհրաժեշտ է դիմել բժշկի, որը կնշանակի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք թույլ կտան գնահատել երեխայի սրտի զարկերը, որոշել պտղաջրերի քանակը, պլացենտայի վիճակը և այլն: 

 

Ծնվելիս հասուն պտուղը լավ պատրաստված է արտարգանդային կյանքի փոփոխություններին: Թոքերն ի վիճակի են լիովին ապահովելու նրան թթվածնով: Իհարկե, ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում սրտում: Սրտի միջնապատերում գոյություն ունեցող անցքը, որն անջատում է թոքերն արյան շրջանառությունից, ծնվելուց հետո միանգամից փակվում է, և արյունը սկսում է շրջանառել թոքերով: Նորածնի բնածին ռեֆլեքսները (ծծելու, որոնման, հափշտակման, պաշտպանման) ապահովվում են մոր և մանկան միջև շփումը: 

 

Հղիության 42-րդ շաբաթ

 

Հղիների 90%-ը ծննդաբերում է մինչև 42-րդ շաբաթը: Եթե հղիությունը գերազանցում է 41 շաբաթը, պետք է անհապաղ  դիմել բժշկի` ծննդալուծման հարցը որոշելու համար:

 
(սկիզբը` նախորդ համարներում)

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարգելի ընթերցող
Հարգելի ընթերցող

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...

Հիմնակերքի արարողություն Գյումրիում
Հիմնակերքի արարողություն Գյումրիում

Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է  աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...

Փոխգործակցություն` հանուն առողջության
Փոխգործակցություն` հանուն առողջության

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...

Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը
Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը

ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...

Պաշտոնական այց Չինաստան
Պաշտոնական այց Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...

90 տարին` իմաստության չափանիշ
90 տարին`  իմաստության չափանիշ

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ԻՆ բջջային պատասխանի ցիտոֆոտոմետրիկ ցուցանիշները in vitro պայմաններում

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում

Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր

Ներածություն

Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Ալերգիկ ռինոսինուսիտով տարբեր տարիքային խմբի հիվանդների մոմետազոն ֆուրոատով բուժման արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ

Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն`  ռինիտները...

Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց

Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Կին եվ տղամարդ

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունատար համակարգ

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

Երբ դիմել սրտաբանի

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:

Ն.Ի. Պիրոգով

Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...

Սննդակարգի հիմնական սկզբունքները
Սննդակարգի հիմնական սկզբունքները

Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ